Իրվայնում Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողները կոչ են անում Թուրքիային զրկել ներդրումներից

irvineՄայիսի 5-ին Իրվայնում Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողական խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել՝ կոչ անելով «Թուրքիայի կառավարությանը զրկել ներդրումներից», հաղորդում է Asbarez.com կայքը:

Բանաձևով կոչ է արվում Իրվայնում Կալիֆոռնիայի համալսարանին, Իրվայնում Կալիֆոռնիայի համալսարանի հիմանդրամին և Կալիֆոռնիայի համալասարանին հետ վերցնել Թուրքիայում 72,6 մլն արժողությամբ պարտատոմսերը և այլ ներդրումները՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման և հանցանքների համար:

Բանաձևի նախաձեռնողներից է ԱՄՆ-ում գործող Հայկական երիտասարդական միության արևմտյան թևը:

Բանաձևի վերաբերյալ լսումներին ներկա են եղել բուհի ուսանողներ, Հայ ուսանողների միության, հայ համայնքի անդամներ և այլք:

Բուհի ուսանող Կառլա Քեքեջյանն իր ելույթում նշել է, որ «որպես Հայոց ցեղասպանության ժառանգ և բուհի ուսանող հիասթափվել ու զայրացել է, երբ իմացել է, որ բուհը ավելի քան 70 մլն-ի ներդրում է արել Թուրքիայի կառավարությունում, քանի որ այդ գումարներով ֆինանսավորվում է Թուրքիայի մերժողական քարոզչությունը և ցեղասպանությունը մերժելու ջանքները»:

Մեկնաբանել