Արցախում «չպարզված հանգամանքներում» զինվոր է մահացել

Սեպտեմբերի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը: Այս մասին հաղորդում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: