Դիմել ենք, մեզ անտեսել են․ Բելառուսում ՀՀ դեսպանը՝ Armtimes-ին

Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը չի կարծում, որ պետք է խզել հարաբերությունները Բելառուսի հետ․ այս մասին նա ասել է armtimes.com-ին։ Նա շեշտել է, որ չնայած բլոգեր Ալեքսանդր Լապշինը ՀՀ քաղաքացի չէ, այդուհանդերձ, հայկական կողմը զբաղվել է այդ հարցով, Բելառուսն էլ անտեսել է այդ քայլերը։

Պատասխանելով իր դիվանագիտական գործունեության դադարեցման մասին հարցին՝ դեսպանն ասել է․ «Պարտականությունները ոչ պատշաճ կատարելու խնդիր չկա: Ես նորից եմ կրկնում: Լապշինը մեր քաղաքացին չէ: Ես չեմ կարծում, որ ես ավելի զորեղ եմ, քան Լապշինի հարցը բարձրացրած Ռուսաստանի արտգործնախարարը կամ Իսրայելի վարչապետը: Իմ մասով ես արել եմ: Այսինքն՝ այն, ինչ որ պահանջվում էր, արել եմ: Այցելել եմ Բելառուսի ԱԳՆ: Եթե պետք էր մեր կարծիքը հնչեցնեի, ես դա արել եմ: Մնացածն իրենց քաղաքականությունն է»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Մեկնաբանել