Վարչապետի հրամանագրով՝ փոխոստիկանապետը չի մեկնի Բելառուս

Վարչապետ Կարեն Կարապետյանի փետրվարի 7-ի 105-Ա որոշմամբ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը մարտի 2-5-ը պետք է գործուղվեր Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Բելառուսի միլիցիայի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին։

Այսօր, սակայն Կարեն Կարապետյանը չեղյալ է հայտարարել նշված որոշումը՝ Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի։ Համապատասխան դրույթում նշվում է, որ իրավական ակտը չեղյալ է համարվում, եթե ընդունված իրավական ակտը դեռեւս չի կիրառվել և աննպատակահարմար է կիրառել, կամ դրանով նախատեսված հարաբերություններն այդ իրավական ակտով կամ դրանով նախատեսված կարգով հնարավոր չէ կարգավորել, կամ դրանով նախատեսված պահանջները հնարավոր չէ իրականացնել:

Մեկնաբանել