Ծառայակցի կրակոցից զինվոր է զոհվել՝ Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:

Ինչպես հաղորդում է Արցախի ՊԲ-ն, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Մեկնաբանել