Լարվածությունը ԼՂ-ում կարող է վերաճել լայնամասշտաբ ռազմական հակամարտության․ ԱՄՆ հետախուզական զեկույց

Լեռնային Ղարաբաղում լարվածությունը կարող է վերաճել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որի մեջ կարող է ներքաշվել Ռուսաստանը՝ աջակցելու իր տարածաշրջանային դաշնակցին․ այսպիսի պնդում է անում ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսն իր զեկույցում։

«Լեռնային Ղարաբաղում լարվածությունը կարող է վերաճել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որի մեջ կարող է ներքաշվել Ռուսաստանը՝ աջակցելու իր տարածաշրջանային դաշնակցին։

Երկու կողմերի՝ փոխզիջման գնալու դժկամությունը, ներքին ճնշման աճը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից ռուսաստանյան նոր սպառազինությունների ձեռք բերումը 2018թ․ լայնամասշտաբ բախումների ռիսկ են ստեղծում»,- նշվում է զեկույցում։

Մեկնաբանել