Կարսի վերջնախաղը․ ինչու և ինչպես կորցրինք քաղաքն ու մարզը

Մի քանի օր առաջ լույս են տեսել Վլադիմիր Հարությունյանի երկու նոր աշխատությունները, որոնք պատմում եմ այն մասին, թե ինչու և ինչպես ենք 1920-ի աշնանը կորցրել Կարս քաղաքն ու համանուն մարզը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է հեղինակի հետ։ 650 էջանոց հատորում ներկայացված են Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի հուշերը, որտեղ օր օրին նկարագրված է քաղաքի և մարզի կորստի ճանապարհը։ «Կարսի վերջնախաղը» հատորում Հարությունյանը վերլուծում է մարզում ստեղծված մթնոլորտը, ինչը պատկերացում է տալիս այն հանգամանքների մասին, որոնք հնարավոր դարձրին առանց դիմադրության Կարսի հանձնումը քեմալականներին։

Մեկնաբանել