«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը կարծում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամների այսօրվա ցուցակով չի կարելի գնալ ընտրության։ Բարձրագույն խմբի երեք ակումբներ հայտարարություն են տարածել, որին միացել են ևս երկուսը` կոչ անելով սկսել ՀՖՖ անդամների կազմի առողջացման գործընթաց։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Սահակյանը առաջարկում է չշտապել ֆեդերացիայի նոր նախագահի ընտրության հարցում, ազատվել կեղծ (ֆեյք) ակումբներից, որից հետո կազմակերպել ընտրություն, որպեսզի այն լինի լեգիտիմ և ընդունելի ակումբների և ֆուտբոլային հանրության համար։
#Հարցազրույց