Ո՞ր պետությունները կհաղթեն հետկորոնավիրուսային աշխարհում․ զրույց IHS Markit-ի վերլուծաբանի հետ

Կորոնավիրուսի ճգնաժամը ցույց տվեց, որ ռազմավարական և անվտանգության առումով կարևոր է ունենալ դիմացկունություն՝ պետության, տնտեսության, ընկերությունների․ Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է Լոնդոնի IHS Markit հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը։ Նա շեշտում է՝ համաճարակի արդյունքում ավելի մեծ արժեք կունենան այն պետությունները, որոնք կդիվերսիֆիկացնեն իրենց մատակարարման շղթաները, որոնք կկարողանան այնպես ինքնամաքրվել, որ տեղ չլինի կոռուպցիայի և օլիգարխիայի համար․ կյանքի ու մահվան կռվի պայմաններում դրանք դառնում են անընդունելի։