Հայտնի են տարվա հավաքականի թեկնածուները

Վերջիններս ընտրվել են 50 հազ. ֆուտբոլիստների միջև անցկացված հարցման արդյունքում: Հարցման մասնակիցներից յուրաքանչյուրն առաջարկել է իր տարբերակը՝ ըստ 4-3-3 տակտիկական սխեմայի:

55 թեկնածուների շարքում առավել մեծ թիվ են կազմում իսպանացիները (12 ֆուտբոլիստ), որոնց հաջորդում են բրազիլացիները (8 ֆուտբոլիստ): Ինչ վերաբերում է ազգային առաջնություններին, ապա իսպանական Պրեմիերան ներկայացված է 22, անգլիական Պրեմիեր լիգան՝ 18, իսկ իտալական Ա սերիան՝ 9 ֆուտբոլիստներով:

Տարվա հավաքականի 55 թեկնածուներն են.

Դարպասապահներ՝ Մանուել Նոյեր, Ջիանլուիջի Բուֆոն, Վիկտոր Վալդես, Էդվին վան դեր Սաար, Իկեր Կասիլյաս

Պաշտպաններ՝ Էրիկ Աբիդալ, Դանի Ալվեշ, Ռիկարդո Կարվալյո, Էշլի Քոուլ, Պատրիս Էվրա, Վենսան Կոմպանի, Ռիո Ֆերդինանդ, Ֆիլիպ Լամ, Լուսիո, Դավիդ Լուիս, Մարսելո, Մայկոն, Ալեսանդրո Նեստա, Կառլես Պույոլ, Հերարդ Պիկե, Պեպե, Սերխիո Ռամոս, Տիագո Սիլվա, Նեմանյա Վիդիչ, Ջոն Տերրի

Կիսապաշտպաններ՝ Խաբի Ալոնսո, Սերխիո Բուսկետս, Սեսկ Ֆաբրեգաս, Գարետ Բեյլ, Անդրես Ինիեստա, Կակա, Նանի, Ֆրենկ Լեմպարդ, Անդրեա Պիռլո, Մեզութ Օզիլ, Բաստիան Շվայնշտայգեր, Դավիդ Սիլվա, Ուեսլի Սնայդեր, Յայա Տուրե, Խավի

Հարձակվողներ’ Լեոնել Մեսսի, Կրիշտիանո Ռոնալդու, Ուեյն Ռունի, Դավիդ Վիլյա, Սամուել Էտո՛օ, Սերխիո Ագուերո, Նեյմար, Դիդյե Դրոգբա, Զլատան Իբրահիմովիչ, Լուիս Սուարես, Ռադամել Ֆալկաո Գարսիա, Էդիսոն Կավանի, Մարիո Գոմես, Կարիմ Բենզեմա, Ռոբին Վան Պերսի:

Տարվա «Երազանքի թիմի» կազմը հայտնի կդառնա 2012թ. հունվարի 9-ին Ցյուրիխում «Ոսկե գնդակ» մրցանակի հանձնման արարողության ժամանակ: 

Մեկնաբանել