Aviva-ն վաճառում է ԱՄՆ-ում իր բիզնեսը

Փորձագետների գնահատմամբ՝ Aviva-ն ԱՄՆ-ում կյանքի ապահովագրությամբ զբաղվող իր ստորաբաժանումը կարող է վաճառել մոտ 1 մլրդ ֆունտ ստեռլինգով ($1,59 մլրդ): Համեմատության համար նշենք, որ ընկերությունն այն ձեռք է բերել 2006թ․ մոտ 2 մլրդ ֆունտ ստեռլինգով ($3,19 մլրդ)։

ԱՄՆ-ում Aviva-ն մասնագիտացած է ամրագրված ինդեքսավորվող ապահովագրական ռենտաների վաճառքի մեջ, որը ենթադրում է հաճախորդներին գումարային միջոցների երաշխավորված վերադարձ, ուստի ընկերություններից պահանջում է կապիտալի ավելի մեծ ծավալի տնօրինում։

Ներկայում Aviva-ն ամեն ջանք գործադրում է՝ մեծացնելու իր շահութաբերությունն ու մրցունակությունը։ Անցած տարվա տվյալների համաձայն՝ ընկերության վաճառքները կրճատվել են 17%-ով՝ չնայած գործառնական շահույթի 13%-ով ավելացմանը՝ մինչև 2,5 մլրդ ֆունտ ստեռլինգ ($4 մլրդ)։ Հատկանշական է, որ ամերիկյան բիզնեսին բաժին է ընկնում ապահովագրական ընկերության գործառնական շահույթի ընդհանուր ծավալի մինչև 8%-ը։

Մեկնաբանել