Առաջիկա օրերին ՀՀ զգալի մասում` անձրեւ

Ապրիլի 19-ի  երեկոյան ժամերին  Հայաստանի մարզերի  զգալի մասում անձրև կտեղա: Օդի ջերմաստիճանը հյուսիսում ցերեկային ժամերին կբարձրանա մինչև 17 աստիճան, հարավում` մինչև 27:  Ապրիլի 20- 21-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին`  առանց տեղումների եղանակ: Այս շաբաթվա վերջում հանրապետությունում  օդի ջերմաստիճանը կհասնի 21-27-ի: Քամին հարավ-արևելյան` 2-7մ/վրկ,  ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:  

Երեւանում ապրիլի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը`23-25, գիշերը`8-10 աստիճան, 19-ի երեկոյան ժամերին` ամպրոպ, ցերեկը`21-23, գիշերը` 10-12: Ապրիլի 20-21-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը`23-25, գիշերը` 8-10: