Արցախը պատրաստվում է մայիսյան եռատոնին

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ` նշելով, որ տոնական բոլոր միջոցառումները պետք է անցնեն ամենաբարձր մակարդակով:

Երկրի ղեկավարը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը և այլ պաշտոնատար այլ անձինք ծանոթացել են նաև Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի մասնաճյուղի, արհեստագործական ուսումնարանի և մշակույթի նախարարության շենքերի կառուցման և վերանորոգման ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքից: