Մոուրինյո. Ես սովորական մարդ եմ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իսպանական ԶԼՄ-ներին տված հարզազրույցի ժամանակ խոսել է իր որոշ անհանգստությունների մասին` կապված մասնագիտության հետ:

«Ինձ վրա ուղղված գրոհներն ինձ ցավ չեն պատճառում: Խնդիրը նրանում է, որ դա ազդում է իմ երեխաների վրա: Նրանք ժամանակ առ ժամանակ ինձ ասում են. «Հայրի՛կ, տե՛ս, քո մասին այսպիսի բաներ են գրել»: Եվ ահա այդ ժամանկ եմ ցավ ապրում: Նրանց ասում եմ, որ ոչ մի սարսափելի բան չի պատահել: Գուցե այդ ամենի մեջ իմ մեղքն էլ կա:

Ես սովորական մի մարդ եմ, ով սիրահարված է ֆուտբոլին: Սակայն սիրահարված չեմ ֆուտբոլային շրջակայքին ու մթնոլորտին: Մշտապես ճաշում եմ տանը և չեմ այցելում այնպիսի վայրեր, որտեղ ծավալվում են կեղծ ընկերական հարաբերություններ: Ես միշտ անկախ եմ եղել և միայն դրա շնորհիվ եմ հասել հաջողությունների: 49 տարեկան եմ և չեմ պատրաստվում փոխվել: Չեմ դասվում այն մարդկանց շարքին, որոնց համար կրկնակի ստանդարտներ են գործում», – հայտարարել է Մոուրինյոն:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել