Հաստատվել է կորոնավիրուսի 1 005 նոր դեպք, առողջացել է 433 մարդ

Հայաստանում մարտի 25-ին կատարվել է 5 525 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 005 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 18,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 433 մարդ։ Գրանցվել է մահվան 18 դեպք։

Մարտի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 188 446 դեպք, որոնցից 170 160-ն` առողջացած, 3 434-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 828 159 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 188 446 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 279 027 դեպքով, Ադրբեջանը 54-րդ տեղում է՝ 250 921 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 3 120 013 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 830 823 դեպքով: