Արմեն Գրիգորյանը կմեկնի Մոսկվա և Դուշանբե

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Մոսկվա և Դուշանբե՝ երկկողմ հանդիպումներ անցկացնելու և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։

Վարչապետի որոշման համաձայն՝ պատվիրակությունը 2021 թվականի ապրիլի 26-28-ը կգործուղվի Ռուսաստան, իսկ ապրիլի 28-29-ը՝ Տաջիկստան, որտեղ էլ կայանալու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը։

Պատվիրակության կազմում են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղար Արամ Թարվերդյանը, Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանը և Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանը։

Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը, ով միանալու է պատվիրակությանը Մոսկվայում:

Մեկնաբանել