Հնդկաստանի արտգործնախարարը ժամանում է Հայաստան

Հայաստանի Հանրապետություն կժամանի Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյմ Ջայշանկարը: Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ»,- փոխանցել է ԱԳՆ խոսնակը:

Մեկնաբանել