Սահմանային անկայունության և անվտանգության շուրջ բանավիճեցին քաղաքագետներն ու քաղաքական ուժերը

2020-ի Արցախյան պատերազմից հետո այն հատվածներում, որտեղ ձևավորված է եղել առաջնագիծը, ադրբեջանցիները առաջխաղացում չեն ունեցել, ինչը չենք կարող ասել Սյունիքի ու Գեղարքունիքի մասին։ Այսպիսի կարծիք են հայտնել ՍիվիլՆեթի կազմակերպած՝ «Սահմանային անկայունություն և անվտանգություն» թեմայով քննարկման մասնակիցները։ Նրանք անդրադարձել են Սոչիի հանդիպմանը, դելիմիտացիային և դեմարկացիային, սահմանների ամրացմանը և այլ հարցերի։ Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, քաղաքագետներ Տիգրան Գրիգորյանն ու Հրանտ Միքայելյանը։

Մեկնաբանել