Կան բոլոր նախադրյալներն Արցախում լուրջ սրացումներ թույլ չտալու համար. Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշում է, որ կան բոլոր նախադրյալներն Արցախում իրավիճակի լուրջ սրացումներ թույլ չտալու համար։

«Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ կարգավորման այն գործընթացը, որն արդեն մեկնարկել է, շարունակվի։ Ռուսաստանն ամեն կերպ դրան նպաստում է և կնպաստի։ Այսպես ասեմ, կան բոլոր նախադրյալները իրավիճակի լուրջ սրացումներ թույլ չտալու համար: Կան բոլոր նախադրյալները, որպեսզի առկա խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով, և ռուսական կողմն ամեն ինչ անում է և կանի դրա համար»,- մարտի 13-ին Armlur-ի հետ զրույցում ասել է Կոպիրկինը։

***

Հայաստանից Արցախ գնացող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։ Գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։

Վերջին շաբաթվա ընթացքում տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերից, Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակում Ասկերանի և Մարտունու սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

Մեկնաբանել