Սիսիանում ՏԻՄ ընտրություններից հետո՝ նոր ընտրություններ․ ինչ են մտածում սիսիանցիները

Սիսիանում սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ էին, որոնցում համայնքի 22 942 ընտրողներից քվեարկությանը մասնակցեց 11 883 քաղաքացի՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 51,8 տոկոսը։ Ընտրությունների արդյունքում Սիսիան համայնքի յոթ քաղաքական ուժերից և ոչ մեկը չստացավ քվեների 50+1 տոկոսը, ինչը նշանակում է, որ պետք է լինեին նոր ընտրություններ։ Մինչդեռ, ավագանու առաջին նիստում քվեարկությամբ ընտրվեց համայնքի ղեկավար, ինչին հաջորդեց քաղաքական բոյկոտ․ իրար հերթ չտալով՝ ավագանու անդամները վայր դրեցին մանդատները: Քաղաքական այս քաոսը ենթադրում է, որ Սիսիան համայնքը գնալու է նոր ընտրության: ՍիվիլՆեթը զրուցեց սիսիանցիների հետ՝ պարզելու նրանց կարծիքները ստեղծված իրադրության մասին։

Մեկնաբանել