Բրեդ Փիթը կնկարահանվի «Հրաշալի դար» թուրքական սերիալում

«Հրաշալի դար» թուրքական հեռուստասերիալի հեղինակներն հոլիվուդյան ամենապահանջված դերասաններից մեկին` Բրեդ Փիթին, առաջարկել են նկարահանվել ֆիլմի սերիաներից մեկում: Թուրքական Milliyet-ը գրել է, որ դերասանի հետ բանակցությունների հաջող ընթացքի դեպքում սերիալն էլ ավելի մեծ ճանաչում կստանա: «Հրաշալի դար»-ի ռեժիսոր Թիմուր Սավջին ասել է, որ Փիթին $1 մլն հոնորար է առաջարկվել:

Հոլիվուդյան աստղի` թուրքական ֆիլմում նկարահանվելու մասին ասեկոսեները թուրքական մամուլում ավելի վաղ են հայտնվել, սակայն սերիալի հեղինակները ոչ մի կերպ չէին մեկնաբանում այս լուրը, իսկ գլխավոր դերակատարները հերքում էին այն: Սակայն, ինչպես հաղորդում է թերթը, այդ ընթացքում Փիթի հետ գաղտնի բանակցություններ էին վարվում:

Ռեժիսորը ասել է նաև, որ առաջարկն ընդունելու դեպքում Բրեդ Փիթը հանդես կգա գլխավոր կերպարի հակառակորդի դերում:

Սերիալը լայն ճանաչում է վայելում Թուրքիայի սահմաններից դուրս անգամ: Հեռուստանախագծի հիմքում իրական իրադարձություններ են, այն պատմում է Սուլեյման սուլթանի և իր գերի Ռոքսանայի հարաբերությունների մասին:

Մեկնաբանել