Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը. հայտնում է Sputnik Armenia-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում իր աղբյուրին։
Նշվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Ալեքսանդր Լենցովն այդ պաշտոնում կփոխարինի գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր ավելի քան մեկ տարի երեք ամիս։
Ալեքսանդր Լենցովը մինչև 2020 թվականը եղել է ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալը։ 2020 թվականի հունվարին նրան նշանակել են ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդական։ Լենցովը մասնակցել է Սիրիայում ռազմական գործողություններին։