Օլիմպիադայում տղամարդիկ 64-րդն են, կանայք՝ 55-րդը. Ստամբուլ 2012, արդյունքները

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Ստամբուլում ընթացող Շախմատի օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3։1 հաշվով առավելության է հասել Բոլիվիայի հավաքականին։ Առաջին տուրից հետո մեր հավաքականը զբաղեցնում է 64-րդ հորիզոնականը։

Կանանց հավաքականը միևնույն 3։1 հաշվով հաղթել է Հորդանանին։ Այս տուրից հետո մեր կանայք զբաղեցնում են 55-րդ տեղը։

Քիչ առաջ հայտնի դարձան 40-րդ շախմատային օլիմպիադայի 2-րդ տուրի բոլոր զույգերը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ տուրում կմրցի Բանգլադեշի հավաքականի հետ։ Առաջին տուրում մեր մրցակիցները 4։0 հաշվով առավելության են հասել Պապուա Նոր Գվինեայի նկատմամբ։

Կանանց հավաքականի մրցակիցը շվեյցարուհիներն են, ովքեր 4։0 հաշվով հաղթել են Ուգանդայի կանանց հավաքականին։

Տղամարդկանց մրցաշար.

Կատար – Ուկրաինա
ԱՄՆ – Լիտվա
Ադրբեջան – Իռլանդիա
Պերու – Ֆրանսիա
Հունաստան – Ռուսաստան
Չինաստան – Իտալիա
Հայաստան – Բանգլադեշ
Մակեդոնիա – Հունգարիա

Կանանց մրցաշար.

Շվեդիա – Չինաստան
Ռուսաստան – Բրազիլիա
Բելգիա – Վրաստան
Էստոնիա – ԱՄՆ
Հնդկաստան – Ավստրալիա
Հայաստան – Շվեյցարիա

Մարզական գործընկեր SportArmenia.com

Ստորև Ձեզ ենք ներկայացնում մրցաշարային աղյուսակի լավագույն տասնյակը։

Մեկնաբանել