Հենրիխ Մխիթարյան. Շախտյորին խանգարեց գոլ խփելու մեծ ցանկությունը

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Championat.com կայքի լրագրողին տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Յուվենտուսի» հետ (1:1) խաղի արդյունքը:

«Արդյունքը կարող էր ավելի լավը լիներ: Անհրաժեշտ է առաջ շարժվել, ինչպես նաև վերլուծել սխալները, որպեսզի հաջորդ անգամ ավելի շատ գոլեր խփենք և ավելի քիչ բաց թողնենք: Թուրինում 1:1 խաղացինք, և արդեն ոչինչ չենք կարող փոխել՝ չնայած շատ գոլային պահեր ունեինք:

«Յուվենտուսն» իսկապես շատ ուժեղ պաշտպաններ ունի, հատկապես կենտրոնում, որտեղ երեք ֆուտբոլիստներն էլ հավաքականի անդամ են: Մեզ համար դժվար էր: Ամեն դեպքում, այսպիսի պաշտպանության պայմաններում բավականին շատ գոլային պահեր ստեղծեցինք: Մասնավորապես, հանդիպման վերջին 10 րոպեներին, երբ «Շախտյորը» 3-4 պահ ուներ: Հնարավոր է՝ մեզ խանգարեց գոլ խփելու մեծ ցանկությունը, որի պատճառով շտապում էինք», – նշել է Հենրիխը:

Մեկնաբանել