Մոուրինյո – Կասիլյաս նոր լարվածությու՞ն

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին քննադատել է թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասին, ով վերջին Էլ Կլասիկոյի ժամանակ բավականին ջերմ շփվել է մրցակից թիմի խաղացողների հետ։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը՝ հղում կատարելով պորտուգալացուն մոտ կանգնած աղբյուրներին։

«Ես տեսա, թե ինչպես էր Իկերը շփվում «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ։ Թո՛ղ մյուս անգամ նրանց հետ էլ հեռանա խաղադաշտից։ Ինչ վերաբերում է առաջին գոլին, ապա այդ դրվագում նա շատ դանդաղ էր գործում։ Այդ ժամանակ նա կարող էր ավելին անել։ Երկրորդ գոլը հիմնականում այն խփողի ջանքերի շնորհիվ էր», – ասել է Մոուրինյոն իր մտերիմներից մեկին։