Երգիծաբան Վահե Բերբերյանը հանդես կգա Երևանում

Երգիծաբան և արվեստագետ Վահե Բերբերյանը հուլիսի 23-25-ը Երևանում հանդես կգա իր «Եթե» երգիծական ներկայացմամբ: Ներկայացման հովանավոր Deem Communications ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` Բերբերյանը հուլիսի 23-24-ին հանդես կգա «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում, իսկ հուլիսի 25-ին` Վահագնի թաղամասում:

Երգիծաբանն առաջին անգամ Հայաստան է այցելել 2009-ին` «Սագայն» ներկայացմամբ: Նրան առավել մեծ ճանաչում են բերել «Եվ այլն», «Նաև», «Տակավին» երգիծական ներկայացումները:

Վահե Բերբերյանը ծնվել է 1955-ին Բեյրութում: 1977-ից տեղափոխվել և հաստատվել է ԱՄՆ-ում, ներկայում ապրում և ստեղծագործում է Լոս Անջելեսում: Մի շարք գրքերի և բազմաթիվ պիեսների հեղինակ է: Ունի նաև նկարչական ստեղծագործություններ:

Վահե Բերբերյանի` 2011-ին ՍիվիլՆեթին տված հարցազրույցը կարող եք դիտել այստեղ:

Մեկնաբանել