Նոյեմբերի 25-ը Կանանց դեմ բռնության վերացման պայքարի օրն է

2014թ. 8 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 1501 դեպք: 2014թ. 8 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 1501 դեպք:

1981-ից ի վեր նոյեմբերի 25-ը նշվում է որպես գենդերային բռնության դեմ պայքարի օր: 1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 25-ը հայտարարել է Կանանց դեմ բռնության վերացման պայքարի միջազգային օր (International Day for the Elimination of Violence against Women):

ՄԱԿ-ն առաջարկել էր կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնք հասարակության ուշադրությունը կսևեռեն այս խնդրի վրա:

Նոյեմբերի 25-ին մեկնարկում է նաև Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակը և ավարտվում դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը:Այս 16-օրյակը ներառում է նաև այլ կարևոր օրեր. նոյեմբերի 29-ը՝ Կանանց մարդու իրավունքների պաշտպանների միջազգային օր, դեկտեմբերի 1-ը՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, դեկտեմբեր 6-ը՝ Մոնրեալի կոտորածի օր:

Հայաստանի ոստիկանության տվյալների համաձայն` 2012թ. գրանցվել է ընտանեկան բռնության 766 դեպք, 5 կին մահացել է՝ թողնելով 12 մանկահասակ երեխա: 2013թ. ընտանեկան բռնության հետևանքով մահացել է 3 կին` առանց մայրական խնամքի թողնելով 6 մանկահասակ երեխաների: 2014թ. 8 ամիսների ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 1501 դեպք: Աչափահասների նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերը 7-ն են:

Մեկնաբանել