Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, տեղեկացնում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարությունից տեղեկացրել են, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների, այդ թվում ծանրաքարշ մեքենաների համար:

«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ»,- ասվում է հաղորդագրությունում:

Մինչ այժմ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց էր միայն մարդատար մեքենաների համար:

Մեկնաբանել