Հայաստանը ռուսաստանցիների նախընտրած գաստրոտուրիզմի երկրների եռյակում է՝ Վրաստանի և Իտալիայի հետ, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ նշելով, որ առաջատարը Վրաստանն է։
Մոսկվայի կողմից դեպի Վրաստան ավիափոխադրումների արգելքից հետ Վրաստան ռուս զբոսաշրջիկների այցելությունն էապես նվազել է, գրում է թերթը՝ վկայակոչելով Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության հրապարակած թվերը։ 2019-ի հուլիսին Սև ծովի վրացական ափերին 14,8 տոկոսով քիչ ռուսաստանցի է հանգստացել` 108,210, քան հունիսին` 127,060:
Վրաստանի զբոսաշրջության վարչության տվյալներով երկաթուղով Վրաստան գնացող ռուսաստանցիների թիվը հուլիսին հունիսի նկատմամբ աճել է 85 տոկոսով, իսկ ծովային ճանապարհով՝ 57,9 տոկոսով։ Ցամաքային միակ բաց ճանապարհով՝ Վերին Լարսի անցակետով հոսքն ավելացել է 7,1 տոկոսով։ Եթե 2018-ի հուլիսին Վերին Լարսով Ռուսաստանի 124,990 քաղաքացի էր անցել, ապա այս տարվա հուլիսին՝ 133,830։ Նրանցից շատերը շարունակել են ճանապարհը դեպի Հայաստան։
Մարիա Եղիազարյան