Մեդվեդևը ՀՀ գլխավոր դատախազին պարգևատրել է պատվո շքանշանով

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ 14.04.12թ. հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության մամլո ծառայությունից:

Աղվան Հովսեփյանին նման  պարգևի արժանացրել են իրավակարգի և օրինականության ամրապնդման ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում մեծ ներդրման համար: