Գվինեա Բիսաուն մնաց առանց ՀԲ-ի օգնության

Ընդ որում՝ բանկերն իրենց վերապահել Գվինեա Բիասաուին արտակարգ օգնություն տրամադրելու իրավունք և խոստացել «ուշադիր հետևել» իրադրությանը։

Երկու կազմակերպությունների համատեղ հայտարարությունում ասված է, որ իրենք միանում են աֆրիկյան այս պետությունում ռազմական հեղաշրջման միջազգային դատապարտմանը։ Բանկերը նշում են, որ նախքան ապրիլի 12-ի ռազմական հեղաշրջումն այս երկիրը շարժվում էր ժողովրդավարական զարգացման ուղիով։ Գվինեա Բիսաուի իշխանությունները նախագահ Մալամ Բակայ Սանյայի մահից հետո հունվարին հաջողությամբ իրականացրել էին նոր նախագահի ընտրությունների առաջին փուլը և պատրաստվում էին երկրորդ փուլին, որը նշանակված էր ապրիլի 29-ին, սակայն ռազմական հեղաշրջումը խանգարեց այս ծրագրերին։

Գվինեա Բիսաուն Պորտուգալիայի նախկին գաղութ է և անկախություն է ձեռք բերել 1974թ.։ Այդ ժամանակվանից սկսած՝ այս երկրում մի քանի ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել։