Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում «GSP+»-ի դադարեցմանը. զրույց էկոնոմիկայի փոխնախարարի հետ

2022-ի հունվարի 1-ից Հայաստանի համար դադարելու է գործել Եվրամիության արտոնյալ առևտրի «GSP+» ռեժիմը, որը գործում էր 2009-ից։

Էկոնոմիկայի փոխնախարար Արշակ Ասլանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանին ներկայացնում է Հայաստանի համար ԵՄ արտոնյալ առևտրի ռեժիմի դադարեցման հնարավոր հետևանքները: Ըստ փոխնախարարի՝ համակարգի դադարեցումից առավել կտուժի ալյումինի փայլաթիթեղի արտահանումը, ավելի քիչ՝ ֆեռոմոլիբդենի արտահանումը, որոնք կազմում են «GSP+» ռեժիմով առևտրի 90 տոկոսը:

Այս համակարգով Հայաստանը հնարավորություն ուներ զրոյական մաքսատուրքով ԵՄ արտահանել ավելի քան 6 000 անուն ապրանք։