ԱԺ-կառավարություն հարցուպատասխան
LIVE. ԱԺ-կառավարություն հարցուպատասխան
Post navigation
Posted in:
ԱԺ-կառավարություն հարցուպատասխան
Մայր Աթոռը, անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «հոգևոր ծառայությունը սառեցնելու» դիմումին, հայտարարել է, որ նրա եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է միայն եկեղեցական և վարչական ծառայությունը։ «Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն։ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։ Մնացյալի առնչությամբ Սրբազանը պարզաբանումներ արդեն ներկայացրել է»,- ասված է հաղորդագրությունում։ Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվել է, […]
12:25 «Բագրատ սրբազանը բոլորին հրավիրում է սուրբ Աննա եկեղեցու բակ, որտեղ ժամը 13։00-ին կհայտարարվի ցուցարարների հաջորդ անելիքների մասին»,- հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի շարժումը»։ 11:50 Ոստիկանությունը հայտնում է, որ ժամը 11։30-ի դրությամբ բերման է ենթարկվել ակցիաների 240 մասնակից: 10:25 Բագրատ սրբազանը և քաղաքացիները Ռադիոտան դիմաց են։ «Բագրատ սրբազանը Ռադիոտան շենքի մուտքի մոտ փոքր ինչ հանգստանալու համար մեկ պահ դադար առավ։ Շենքն ամբողջությամբ շրջափակված է վահանակիր ոստիկաններով»,- տեղեկացնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ 10:17 Ժամը 10։10–ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 196 մասնակից, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տեղեկացնում է, որ վաղ առավոտից մեկնարկած բողոքի ակցիաների […]
Զինծառայող Արարատ Արոյանը մահացել է զորավարժության ժամանակ, հայտնում է Քննչական կոմիտեն։ «Մայիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել, որ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժարանում զինտեխնիկան վարման ընթացքում պատահական բախվել է կայանված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի թափքին, որի արդյունքում թափքում գտնվող նույն զորամասի զինծառայող Ա․ Արոյանը նույն օրը՝ ժամը 11։30-ի սահմաններում, ճակատաքունքային հատվածում ստացած վնասվածքներով ընդունվել է կայազորի զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 13։40-ին վերջինս մահացել է»,- ասված է հաղորդագրությունում։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել […]
Մայիսի 26-ին տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով զոհվածների թիվը հասավ չորսի․ հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, օպերատիվ շտաբի ղեկավար Գնել Սանոսյանը։ Ըստ օպերատիվ շտաբի ղեկավարի՝ ընդհանուր առմամբ, 17 կամուրջ ունենք փլված: Դրանց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, բայց առնվազն 5-6 կամուրջ կա, որոնք բավականին խոշոր կամուրջներ են: «Գիշերը կարողացանք տեխնիկաները հասցնել Ախթալայի ուղղությամբ, որտեղ 5 բնակավայրեր կտրված են 2 կամուրջների փլուզման հետևանքով։ Այնտեղ կա դաշտային ճանապարհ, որտեղով կարողացել ենք բարձր մեքենայով հղի կնոջ տեղափոխել»,- հայտնել է Սանոսյանը։ Լոռու մարզում 2 500 բնակիչ զրկված է էլեկտրաէներգիայի մատակարարումից: Շուրջ 1 […]
Վեց ամիս առաջ ՍիվիլՆեթը գնացել էր Լոռու մարզի Մարց գյուղ։ Մարցի վրա կար կյանք, բայց չկար ջուր, ու շատ խնդիրներ կային։ Վեց ամիս անց և՛ կյանք կա, և՛ հին խնդիրները կան, բայց ջրի հարցը, կարծես, լուծվում է։ Hayk for Our Heroes hասարակական կազմակերպությունը որոշել է լուծել ջրի խնդիրը, ու, չնայած բոլոր գանգատներին, մարցեցիների խմելու ջրի խնդիրը մինչև ամառ կլուծվի։
«Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժումը ազդարարել է իշխանափոխության համար «երրորդ ու վճռական փուլի» մեկնարկի մասին, այս անգամ մեկ տարբերությամբ՝ վարչապետի թեկնածուով: Այն հենց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն է, որը մինչ այդ, ինչպես ինքը ձևակերպեց, խնդրել է «կաթողիկոսին սառեցնել իր հոգևոր ծառայությունը»: Թե ինչ է գործնականում նշանակում «հոգևոր ծառայության սառեցումը» և արդյոք եկեղեցական կյանքին գոնե այս պահին հրաժեշտ տված Գլաստանյանը ինչ-որ պահի կարող է վերադառնալ հոգևոր ծառայության՝ դժվար է հստակ ասել: Սակայն տրամաբանությունը հուշում է, որ եթե հնարավոր է այդ ծառայությունը կաթողիկոսի գիտությամբ «սառեցնել», ապա կարելի է նաև «ապասառեցնել»՝ դարձյալ հավանաբար Վեհափառի թույլտվությամբ: Բայց մինչ այդ «սրբազան», «արքեպիսկոպոս» և այլ հոգևորական […]
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կալանավորվել է, հայտնում է Քննչական կոմիտեն։ Նա մեղադրվում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու համար։ Այս գործով անցնող մյուս երեք անձանց ևս ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ «Նրանք մեղադրվում են այն բանում, որ Դ.Ս.-ն (Դավիթ Սարգսյանը – խմբ․), խաբեության եղանակով՝ կոնկրետ փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, 2024-ի փետրվարի տարբեր օրերին կայացրել է այլ անձի (անձանց) պատկանող գույքեր՝ 4 ավտոմեքենաներ, օտարելու վերաբերյալ կեղծ որոշումներ և Ս.Ղ.-ին ու Գ.Պ.-ին տրամադրել դրանք օտարելու գործարքներ կատարելու վերաբերյալ կեղծ լիազորագրեր։ Իր հերթին Ս.Բ.-ն, օժանդակելով վերոնշյալ […]
Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում մեծ հավաք գումարվեց, որի ընթացքում հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։ Հանրապետության հրապարակից հանրահավաքի մասնակիցներին Բագրատ սրբազանը առաջնորդեց դեպի կառավարական ամառանոց, որտեղ ակնկալում էր հանդիպել վարչապտ Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս չարձագանքեց։ Վաղը՝ մայիսի 27-ի առավոտյան ժամը 08։00-ից, շարժումը նախատեսում է խաղաղ անհնազանդության գործողություններ Երևանում։ Շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։