Սերժ Սարգսյանը, նրա դուստրերը և եղբորորդին հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա դուստրերը՝ Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը, հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի շրջանակում։ Այդ մասին տեղեկանում ենք հրապարակային ծանուցումների «Ազդարար» հարթակից։

Նախնական դատական նիստը նշանակված է հունվարի 19-ին, դատավոր է նշանակվել Աշխեն Ղարսլյանը։

Գլխավոր դատախազության կողմից երբևէ չի հաղորդվել Սերժ Սարգսյանին ու նրա դուստրերին՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով ներգրավելու մասին։

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթով անցնում էր նաև Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանն ու նրա կինը։ Նրանք ևս հրավիրվել են հակակոռուպցիոն դատարան հունվարի 19-ին՝ որպես պատասխանողներ։