ՔՊ-ն խորհրդարանում հանդիպել է անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այսօր՝ փետրվարի 14-ին, խորհրդարանում հանդիպել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, հայտնում է կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

«Քննարկվել է Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը, ՀՀ անվտանգության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները, անվտանգության բնագավառում իրականացվող օրենսդրական քաղաքականությունը»,- նշում են ՔՊ-ից։

Մեկնաբանել