«Արգոն»` տարվա լավագույն ֆիլմ. «Օսկար»

2012թ. արդյունքներով՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար» մրցանակի է արժանացել Բեն Աֆլեքի «Արգո» ֆիլմը:

Հաղթողին հայտարարել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման՝ Վաշինգտոնից կազմակերպված հատուկ հեռուստակամրջի միջոցով:

«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում, որի հայտարարումն ավանդաբար դառնում է «Օսկարի» մրցանակաբաշխության կիզակետը, մրցում էին Միխայել Հանեկեի «Սերը», Բեն Զայթլինի «Վայրի հարավի գազանները», Քվենթին Տարանտինոյի «Ազատված Ջանգոն»,  Թոմ Հուպերի «Թշվառները», Էնգ Լիի «Պիի կյանքը», Սթիվեն Սփիլբերգի «Լինքոլնը», Դևիդ Ռասելի «Իմ ընկերը խենթ է» և Քեթրին Բիգելոուի «Թիվ մեկ թիրախը» ֆիլմերը:

«Օսկարի» 85-րդ մրցանակաբաշխությունը կայացել է Լոս Անջելեսում գտնվող «Դոլբի» թատրոնում: