Մայր Աթոռը Երուսաղեմից նամակ չի ստացել. Էջմիածինը մեկնաբանում է

Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանից Մայր Աթոռը նամակ չի ստացել։ Այս մասին Yerkirmedia.am-ին տեղեկացրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է Էջմիածինն արձագանքում տարածված նամակին։

ՍիվիլՆեթը փորձեց պարզաբանում ստանալ Երուսաղեմի հայոց պատրիարքարանից, որտեղ նշեցին, որ հարցերին կկարողանան պատասխանել վաղը` օգոստոսի 7-ին:

Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված աղմկահարույց նամակը լրատվամիջոցներում հայտնվել է ոչ պաշտոնական խողովակներով։

Մեկնաբանել