«Գիշերային զրույցներ»՝ անվճար շփվելու հնարավորություն

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը ներկայացնում է նոր՝ «Գիշերային զրույցներ» ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում գիշերային ժամերին շփվելու անվճար, ասված է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տարածած հաղորդագրությունում:

Ակտիվացնելով «Գիշերային զրույցներ» ծառայությունը՝ «ԵՍ», «18+», «Բարբառ» և «Ալո մենք» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն կունենան մեկ շաբաթ շարունակ ժամը 01:00-07:00-ը ֆիքսված գումարի դիմաց կատարել ներցանցային զանգեր՝ չմտահոգվելով հաղորդակցման ծախսերի մասին:

Ծառայության ակտիվացման արժեքն է 100 դրամ՝ մեկ շաբաթվա համար:

Ծառայությունից օգտվելիս անհրաժեշտ հրահանգները. ակտիվացում` *450#, ապաակտիվացում` *450*0#, գործողության ժամկետի ստուգում` *450*4#:

Գործողության ժամկետը լրանալու պահին ծառայությունը ապաակտիվացված չլինելու դեպքում այն ավտոմատ կերկարացվի ևս մեկ շաբաթով և կգանձվի ակտիվացման արժեքը:

Մեկնաբանել