ԼՂ-ն ու անկլավները պետք է փաստաթղթով ճանաչվեն Ադրբեջանի մաս, նշում է Ալիևը
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու խոսքերով…
Կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու խոսքերով…
Կարդալ ավելինԱդրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով…
Կարդալ ավելինՊաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանը…
Կարդալ ավելինԱրցախի պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական դիրքերի…
Կարդալ ավելինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցրել են Հայաստանի մի շարք մարզերից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Պեսկովը հավելել է, որ hայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացնում է, որ հանդիպմանը հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը: «Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը […]
Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը հայտարարություններ են տարածել՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին հորդորելով պահպանել օրինականությունը, զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից։ «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է մայիսի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու ԱԱԾ առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։ Ոստիկանությունից էլ նշում են, որ շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը: «Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին […]
Մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Աբովյանից դեպի Երևան։ Ժամը 16։00-ին նախատեսվում է հանրահավաք Հանրապետության հրապարակում։ Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը հայտարարություններ են տարածել՝ շարժման անդամներին հորդորելով պահպանել օրինականությունը, զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից։ *** Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Մայիսի 6-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում արդեն տեղադրվել է 40 սահմանային սյուն։ Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն ուղեկցվում է բողոքի […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մայիսի 9-ի առթիվ հղած ուղերձում այս տարի չի հիշատակել Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի կազմավորման մասին։ Փաշինյանը անդրադառնում է միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին, դրանում հայ ժողովրդի ներդրմանը և այդ ամենը կապում է ներկայիս խաղաղության գործընթացի հետ։ «Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, որ պետք է ավելի ու ավելի ամրապնդի իր տեղն ու դերը միջազգային հարաբերություններում` որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, որը լեգիտիմության հենքի վրա իր ներդրումն է բերում միջազգային կայունությանն ու խաղաղությանը: Նաև այս պատճառով է կառավարությունը որդեգրել խաղաղության օրակարգը՝ այն հենելով ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի […]
Թաթա Շոշիաշվիլի, OC Media Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ կստեղծի այն մարդկանց տվյալների բազա, որոնք օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի դեմ բողոքի ցույցերի ժամանակ ներգրավված են եղել «բռնությունը, սպառնալիքը և շանտաժը» հրապարակայնորեն խրախուսող գործողություններում։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին չորեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է ստեղծել տվյալների այդ բազան։ Պապուաշվիլին սակայն հետո չի պարզաբանել այդ ցուցակում մարդկանց ընդգրկելու չափանիշները կամ այն տեղեկության տեսակը, որը կզետեղվի բազայում: Նա նաև չի նշել, թե արդյոք այդ տվյալների բազան կվերացվի օտարերկրյա գործակալների օրենքի դեմ բողոքի ցույցերի ավարտից հետո: «Այս ամենը կտեղադրվի հատուկ կայքում, և Վրաստանի քաղաքացիների […]
Մայիսի 8-ի ուշ երեկոյան Կրեմլում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը: Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հանդիպմանը քննարկվել են տնտեսական, տարածաշրջանում անվտանգությանը և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Պուտին-Փաշինյան հանդիպումը հաջորդել է ԵԱՏՄ-ի տասնամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին։ ՌԴ նախագահն իր խոսքում նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի համար դրական նշանակություն ունի համագործակցությունն ԵԱՏՄ-ում։ Նա նկատել է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 2015-ից ավելացել է 14 անգամ, իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարի միայն կազմել է յոթ միլիարդ դոլար․ «Նման ծավալ մեր առևտրատնտեսական կապերում երբեք չի եղել»,- ընգծել է Պուտինը։ «Ինչ վերաբերում է […]
Մայիսի 8-ին Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները միավորվեցին թե՛ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գլխավորությամբ Գյումրիից այսօր մեկնարկած երթի մասնակիցներին, թե՛ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանեսի առաջնորդած՝ Երևանից եկած մի խումբ արցախցիների ու մի շարք այլ քաղաքացիների հետ, որոնք նրանց սպասում էին Աբովյանի կամրջի մոտ: Այնուհետև շարժվեցին դեպի Աբվովյանի քաղաքապետարանի տարածք, որտեղից էլ առավոտկան կշարժվեն Երևանի Հանրապետության հրապարակ: ՍիվիլՆեթը զրուցել է երթի մասնակիցների հետ` հասկանալու նրանց տրամադրությունները` վաղվա հանրահավաքից առաջ: